ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Արցախին

Արցախին
02.09.2023 | 23:14

Թավշե դիմակով դահիճը անդեմ

իբր օրերիդ մշուշն է վանում,

այնինչ ամենուր դահլիճ է ու բեմ,

ուր քո արյունն է դեռ շատրվանվում։

Լցվում է դահլիճ, դառնում ծով արյան,

ուր աթոռներ են ցիր ու ցան լողում,

այդ ծովի ափին աչքերով անահ

մի բոբիկ երազ թևերն է թողնում,

որ դեպի ծովը հեռանա անդարձ.

թվում է` վերջին քայլերն են մարում,

երբ արյան ծովի վրայով հանկարծ

բոբիկ երազն է Տիրոջ պես քայլում:

Ռուզան Հովասափյան

Դիտվել է՝ 3189

Մեկնաբանություններ

20x153/wzTkP6tmRXXMjNOcwUrXXpBLuU.jpg" alt="«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը" title="«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը" />
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը